Ընկերության

Մասին

«Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը գործում է իրավաբանական խորհրդատվական շուկայում 2011 թվականից: Մեր գործունեության երեք հիմնասյուներն են պրոֆեսիոնալիզմը, արդյունավետությունը և մեր հաճախորդներին համալիր լուծումների տրամադրումը։

Մենք փորձառություն ունենք կորպորատիվ իրավունքի ու կորպորատիվ կառավարման, սնանկության իրավունքի, հարկային և մաքսային իրավունքի ոլորտներում: Մենք նաև իրականացնում ենք քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական ներկայացուցչություն և կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացներ:

Մեր յուրահատուկ կառուցվածքը սահմանում է մեր մոտեցումը: Մեր մոտեցումը հիմնված է գործերի մանրակրկիտ ընտրության, ինչպես նաև ճիշտ մասնագետներին ներգրավելու ճկունության վրա` լավագույն ծառայությունն ու խորհուրդները տրամադրելու համար: Հաջողության հասնելուն նպաստում է իրավական տարբեր ոլորտներում մասնագիտացած իրավաբանների համակարգված և հետևողական աշխատանքը՝  թմային աշխատանքի կազմակերպման լավագույն մեթոդներով։

Ի՞նչն է մեզ առանձնահատուկ դարձնում

N

Մենք ունենք համապատասխան թիմ և անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ մեր աշխատանքներն արդյունավետ և օպերատիվ կազմակերպելու համար։

N

Մենք չենք լճանում և շարունակական ներդրումներ ենք կատարում ընկերության զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

N

Տարիների փորձը ցույց է տվել, որ մեր թիմն ապահովում է խնդիրների լուծման բացառիկ արդյունավետություն։ Գործնականում առկա չեն այնպիսի խնդիրներ, որոնք ձախողել ենք։

N

Մենք կարողանում ենք ապահովել բանակցային հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս բազմաթիվ անելանելի իրավիճակներում գտնել փոխշահավետ (win-win) լուծումներ,

N

Մեզ վստահում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, որոնց հետ արդյունավետորեն համագործակցում ենք երկար տարիներ,

N

Կարծում ենք, որ մեր հաճախորդներին բավարարում է մեր աշխատանքի որակը, քանի որ նրանք մեզանից չեն հեռանում,

N

Մենք ունենք մասնագետներ քաղաքացիական, վարչական, սնանկության և քրեական իրավունքի ոլորտներում, որոնց միաժամանակյա աշխատանքը բարդ խնդիրների ուղղությամբ երաշխավորում է դրանց լավագույն լուծումը,

Պրոֆեսիոնալ խորհրդատվություն

Մեր թիմը