ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
01
«Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունն ունի փորձառու փաստաբանների թիմ, ովքեր իրականացնում են դատական ներկայացուցչություն քաղաքացիական, վարչական և քրեական ոլորտներին առնչվող ցանկացած հարցով, ինչպես նաև ներկայացուցչություն արբիտրաժային վարույթում:
Մենք իրականացնում ենք դատական ներկայացուցչություն հետևյալ ոլորտներում․
- Հակամենաշնորհ և մրցակցություն
- Արվեստ
- Կազմակերպությունների սնանկություն և վերակազմավորում
- Բիզնես և մարդու իրավունքներ
- Կոլեկտիվ հայցեր
- Շինարարություն
- Տվյալների գաղտնիություն և պաշտպանություն
- Էներգետիկայի ոլորտի վեճեր
- Պետության հետ կնքված պայմանագրերից ծագած վեճեր
- Առողջապահություն
- Ապահովագրություն
- Մտավոր սեփականություն
- Բանկերի և այլ ֆինանսական կառույցների հետ վեճեր
- Մեդիա և ժամանց
- Անշարժ գույքին առնչվող հարցեր
- Հարկային իրավունքին առնչվող վեճեր
- Միջազգային հարցեր
- Վարչական իրավունք
- Քրեական իրավունք
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները քրեական իրավունքի ոլորտում․
- նախաքննության ընթացքում վկայի, տուժողի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչություն,
- բերման ենթարկված անձի, կասկածյալի, մեղադրյալի իրավունքների պաշտպանություն մինչ դատական վարույթի ընթացքում, ինչպես նաև դատական ներկայացուցչություն,
- վերաքննիչ և վճռաբեկ բողոքի կազմում և ներկայացնում,
- պատժի կատարման ընթացքում դատապարտյալի իրավունքների պաշտպանություն,
- պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանն ուղղված գործողություններ։
Մենք մատուցում ենք վարչական խնդիրներին առնչվող հետևյալ ծառայությունները․
- Խորհրդատվություն վարչական մարմինների հետ կապված խնդիրների կապակցությամբ
- Դիմումների, բողոքների կազմում ուղղված վարչական մարմիններին
- Հայցերի ներկայացում վարչական դատարան
- Ներկայացուցչություն վարչական դատարանում և վարչական մարմիններում։
Պրոֆեսիոնալ խորհրդատվություն
Այլ ծառայություններ
02
«Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունն ունի փորձառու փաստաբանների թիմ, ովքեր իրականացնում են դատական ներկայացուցչություն քաղաքացիական…
«Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը տրամադրում է անվճար իրավաբանական…
«Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունն ունի կորպորատիվ, առևտրային և ֆինանսական գործարքներ իրականացնելու