Ծառայություն

Սնանկություն

ներառյալ անդրազգային

YP Partners-ը մասնագիտացած է սնանկության և անդրսահմանային սնանկության (cross-border insolvency) գործընթացներում՝ ապահովելով իրավական և ֆինանսական անհրաժեշտ գործողությունների անընդհատություն թե՛ պարտապանների, թե՛ պարտատերերի համար։ Մեր թիմը ներգրավվում է վաղ փուլից՝ ռիսկերի գնահատումից մինչև վերականգնման/առողջացման ռազմավարության իրականացում։

Ծառայություններ՝

  • սնանկության գործընթացի նախաձեռնում և վարում (պարտապան/պարտատեր)
  • անդրսահմանային սնանկություն՝ միջազգային տարր ունեցող ակտիվների/պահանջների կառավարման ռազմավարություն, օտարերկրյա գործընկերների հետ համակարգում
  • վերակազմավորում և առողջացում՝ առողջացման ծրագրերի մշակում, պարտքերի վերակառուցման բանակցություններ
  • հաշվապահական հաշվառման և ֆինանսական փաստաթղթավորման աջակցություն՝ հաշվառման կազմակերպում/վերահսկում սնանկության/առողջացման շրջանակում
  • գործարքների վիճարկում, պահանջների ներկայացում և պաշտպանություն
  • սնանկության կառավարչի գործողությունների իրավական գնահատում և վեճերի կարգավորում
  • դատական ներկայացուցչություն և անհրաժեշտ գործողությունների նախաձեռնում կատարողական վարույթի ընթացքում

Լրացուցիչ ուղղություններ՝

  • distressed M&A (ակտիվների ձեռքբերում սնանկությունից)
  • asset tracing / ակտիվների վերականգնում
  • վարկատուների պահանջների առաջնահերթությունների վերլուծություն
  • ղեկավարների/բաժնետերերի պատասխանատվության ռիսկեր
  • մինչսնանկային workout լուծումներ
  • սնանկության ռազմավարության կապակցում կոմերցիոն վեճերի հետ

Պրոֆեսիոնալ խորհրդատվություն