Ծառայություն
Սնանկություն
ներառյալ անդրազգային
YP Partners-ը մասնագիտացած է սնանկության և անդրսահմանային սնանկության (cross-border insolvency) գործընթացներում՝ ապահովելով իրավական և ֆինանսական անհրաժեշտ գործողությունների անընդհատություն թե՛ պարտապանների, թե՛ պարտատերերի համար։ Մեր թիմը ներգրավվում է վաղ փուլից՝ ռիսկերի գնահատումից մինչև վերականգնման/առողջացման ռազմավարության իրականացում։
Ծառայություններ՝
- սնանկության գործընթացի նախաձեռնում և վարում (պարտապան/պարտատեր)
- անդրսահմանային սնանկություն՝ միջազգային տարր ունեցող ակտիվների/պահանջների կառավարման ռազմավարություն, օտարերկրյա գործընկերների հետ համակարգում
- վերակազմավորում և առողջացում՝ առողջացման ծրագրերի մշակում, պարտքերի վերակառուցման բանակցություններ
- հաշվապահական հաշվառման և ֆինանսական փաստաթղթավորման աջակցություն՝ հաշվառման կազմակերպում/վերահսկում սնանկության/առողջացման շրջանակում
- գործարքների վիճարկում, պահանջների ներկայացում և պաշտպանություն
- սնանկության կառավարչի գործողությունների իրավական գնահատում և վեճերի կարգավորում
- դատական ներկայացուցչություն և անհրաժեշտ գործողությունների նախաձեռնում կատարողական վարույթի ընթացքում
Լրացուցիչ ուղղություններ՝
- distressed M&A (ակտիվների ձեռքբերում սնանկությունից)
- asset tracing / ակտիվների վերականգնում
- վարկատուների պահանջների առաջնահերթությունների վերլուծություն
- ղեկավարների/բաժնետերերի պատասխանատվության ռիսկեր
- մինչսնանկային workout լուծումներ
- սնանկության ռազմավարության կապակցում կոմերցիոն վեճերի հետ