Նախորդ տարվա ամենաաղմկահարույց գործերից մեկի մասին, որն ավարտվեց մեր հաղթանակով.
Շուրջ մեկ տարի տևած դատական վեճերի արդյունքում վերահաստատվեց Զարուհի Հայրապետյանի՝ Լևոն Հայրապետյանի դուստր լինելու փաստը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող՝ Ռ.Ափինյան) անհերքելի բազմաթիվ ապացույցների ճնշման ներքո 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած վճռով հաստատեց, թե Լևոն Հայրապետյանից Զարուհու սերված լինելու, թե Լևոն Հայրապետյանի կողմից Զարուհու հայրությունը ճանաչած լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը:
Այսպիսով հանգուցալուծվեց հասարակության շրջանում մեծ աղմուկ առաջացրաց այս պատմությունը: Արդարությունը վերահաստատվեց չնայած դրա դեմ ուղղված հսկայական ջանքերին ու ռեսուրսներին:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակից եղան այս պայքարին: Հատկապես շնորահակալ ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին, ով ոչ մի ակնթարթ չվարանեց կանգնել արդարության կողքին՝ ցուցաբերելով բարձր առաքինություն:
