Հերթական հաղթանակը դատարանում բավարարվեց «Ավռոմիկ» ՍՊԸ հայցն ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին.
Վերջին մեկ տարվա ընթացքում «Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության փաստաբանները ներկայացրել են «Ավռոմիկ» ՍՊԸ-ի շահերը թիվ ԵԴ/13932/02/18 քաղաքացիական գործով ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` տեխնիկական առաջադրանքի արդյունքում մշակված թարգմանչական համակարգն ընդունել պարտավորեցնելու պահանջի մասին։
Պայմանագրով նախատեսված էր, որ «Ավռոմիկ» ՍՊԸ-ն կներկայացնի տեխնիկական առաջադրանք, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավանության արժանանալու դեպքում, նշված առաջադրանքին համապատասխան թարգմանչական ծրագիր կստեղծվի։ Տեխնիկական առաջադրանքի կատարման արժեք էր սահմանված 69 600 000 ՀՀ դրամը։ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջին փուլում հաստատել է առաջադրանքը, իսկ հետագայում հրաժարվել է ընդունել արդեն իսկ պատրաստված ծրագիրը՝ պնդելով, որ այն չի համապատասխանում իրենց կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքին:
Շուրջ մեկ տարի տևած դատական վեճերի արդյունքում հաջողվեց հաստատել ծրագրի՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած պահանջներին համապատասխան լինելու փաստը և պարտավորեցնել ՀՀ ֆինանսների նախարարությանը ընդունել այն։