Մեր հաճախորդները
01
Ի՞նչն է մեզ առանձնացնում
02
- Մենք ունենք համապատասխան թիմ և անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ մեր աշխատանքներն արդյունավետ և օպերատիվ կազմակերպելու համար։
- Մենք չենք լճանում և շարունակական ներդրումներ ենք կատարում ընկերության զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։
- Տարիների փորձը ցույց է տվել, որ մեր թիմն ապահովում է խնդիրների լուծման բացառիկ արդյունավետություն։ Գործնականում առկա չեն այնպիսի խնդիրներ, որոնք ձախողել ենք։
- Մենք կարողանում ենք ապահովել բանակցային հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս բազմաթիվ անելանելի իրավիճակներում գտնել փոխշահավետ (win-win) լուծումներ,
- Մեզ վստահում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, որոնց հետ արդյունավետորեն համագործակցում ենք երկար տարիներ,
- Կարծում ենք, որ մեր հաճախորդներին բավարարում է մեր աշխատանքի որակը, քանի որ նրանք մեզանից չեն հեռանում,
- Մենք ունենք մասնագետներ քաղաքացիական, վարչական, սնանկության և քրեական իրավունքի ոլորտներում, որոնց միաժամանակյա աշխատանքը բարդ խնդիրների ուղղությամբ երաշխավորում է դրանց լավագույն լուծումը,
- Մենք հետևողականորեն միջոցներ ենք ձեռնարկում մեր առջև ծառացած օրենսդրական և գործնական խնդիրների լուծման և բարեփոխումների ուղղությամբ։