Մեր նորությունները – Ypartners

Մեր նորությունները

HoReCa EXPO-ն

HoReCa EXPO-ն

«Եղիազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը 25.05.2021 թ.-ից մինչև 27.05.2021 թվականը մասնակցեց HoReCa EXPO-ին ՝ որպես ամենահայտնի և փորձառու իրավաբանական ընկերություններից մեկը, որը տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ է մատուցում ամբողջ ցանցին: Այդ 3 օրվա ընթացքում մեր իրավաբանական ընկերությունը իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել արդեն իսկ գործող ընկերություններին և նորաստեղծ ընկերություններին` գործառնական ողջ գործընթացի վերաբերյալ` ներառյալ ապրանքային նշանների գրանցման, անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների…

Ավելին

Legal500-ի կողմից դասակարգումը

Legal500-ի կողմից դասակարգումը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը դասակարգվել է Legal500-ի կողմից: Մոտ 12 տարի մեր թիմը առաջարկում է նախաձեռնողական իրավական լուծումներ քաղաքացիական, վարչական և քրեական իրավունքի ոլորտներում: Մենք շնորհակալ ենք բոլոր հարցվածներին իրենց  առաջարկությունների համար և ուրախ ենք ավելի շատ մարտահրավերներ ընդունելու և մեր հաճախորդի բիզնեսի արժեքն ավելացնելու համար: Ամբողջական հոդվածը կարող եք գտնել՝ հետևելով ստորև բերված հղմանը.…

Ավելին

Հաղթանակ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» -ում

Հաղթանակ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» -ում

Փաստաբանների թիմը կրկին հնարավորություն ստացավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղին մասնակցելու՝ այս անգամ արդեն հաղթանակ գրանցելով: «Եղիազարյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերության Կառավարող գործընկեր Մակար Եղիազարյանը նույնպես ընդգրկված էր խաղին մասնակցող փաստաբանների թիմում։ Խաղի ամբողջական տարբերակը կարող եք դիտել հետևյալ հղումով՝

Ավելին

Այց “Եղիազարյան և գործընկերներ” իրավաբանական ընկերություն

Այց “Եղիազարյան և գործընկերներ” իրավաբանական ընկերություն

ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները “Փաստաբանի անկյուն” նախաձեռնության շրջանակներում այցելեցին “Եղիազարյան և գործընկերներ” իրավաբանական ընկերության գրասենյակը։ Այցի ընթացքում քննարկվեցին փաստաբանական գործունեությանն առնչվող հիմնախնդիրներն, “Եղիազարյան և գործընկերներ” իրավաբանական ընկերության գրասենյակում ՀՀ փաստաբանների դպրոցի ունկնդիրների պրակտիկա անցնելու հնարավորությունը և ոլորտին առնչվող այ հարցեր։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև ներկայացված հղումով

Ավելին

Հերթական հաղթանակը դատարանում

Հերթական հաղթանակը դատարանում

Հերթական հաղթանակը դատարանում բավարարվեց «Ավռոմիկ» ՍՊԸ հայցն ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին. Վերջին մեկ տարվա ընթացքում «Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության փաստաբանները ներկայացրել են «Ավռոմիկ» ՍՊԸ-ի շահերը թիվ ԵԴ/13932/02/18 քաղաքացիական գործով ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության` տեխնիկական առաջադրանքի արդյունքում մշակված թարգմանչական համակարգն ընդունել պարտավորեցնելու պահանջի մասին։ Պայմանագրով նախատեսված էր, որ «Ավռոմիկ» ՍՊԸ-ն կներկայացնի տեխնիկական առաջադրանք,…

Ավելին

Իրավունքը՝ զարգացան գրավական

Իրավունքը՝ զարգացան գրավական

ՀՀ փաստաբանների պալատը 2019 թվականի ապրիլի 23-ին կազմակերպեց Հայաստանում փաստաբանական գրասենյակների առաջին ցուցահանդեսը «Իրավունքը՝ զարգացան գրավական» կարգախոսով:Մեր իրավաբանական ընկերությունը ցուցահանդեսի մի մասն էր, որի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ընկերությունը ներկայացնել քաղաքացիներին և որոշ ժամանակ անցկացնել այլ ընկերությունների մեր գործընկերների հետ: Մենք նաև կազմակերպեցինք վիկտորինաներ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար և պարգևատրեցինք լավագույններին, ինչպես նաև հնարավորություն ընձեռեցինքմասնակցելու մեր 2-շաբաթյա դասընթացներին:

Ավելին

Արդարությունը վերահաստատվեց

Արդարությունը վերահաստատվեց

Նախորդ տարվա ամենաաղմկահարույց գործերից մեկի մասին, որն ավարտվեց մեր հաղթանակով. Շուրջ մեկ տարի տևած դատական վեճերի արդյունքում վերահաստատվեց Զարուհի Հայրապետյանի՝ Լևոն Հայրապետյանի դուստր լինելու փաստը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող՝ Ռ.Ափինյան) անհերքելի բազմաթիվ ապացույցների ճնշման ներքո 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած վճռով հաստատեց, թե Լևոն Հայրապետյանից Զարուհու սերված լինելու, թե Լևոն Հայրապետյանի կողմից Զարուհու հայրությունը ճանաչած լինելու իրավաբանական նշանակություն…

Ավելին

«ԱՍ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» մրցանակաբաշխությունը

«ԱՍ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» մրցանակաբաշխությունը

2014 թվականի հոկտեմբերի 08-ին տեղի ունեցավ «ԱՍ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Եղիազարյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերության հիմնադիր, կառավարող գործընկեր Մակար Համլետի Եղիազարյանը ստացավ տարվա լավագույն երիտասարդ փաստաբանի մրցանակը։ Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ ստորև հղումով։ https://shamshyan.com/hy/article/2014/10/08/29927/?fbclid=IwAR0s__tRmEUi3WKBYHaa0huyof6ZsQ8Vact6IB-X7mpcQxF0diP3lVBs3SY

Ավելին