Մեր մասին



Մեր ընկերությունն առաջարկում է իրավական տարբեր ոլորտների առնչությամբ խորհրդատվություն, դատական ներկայացուցչություն, պաշտպանություն և այլ իրավաբանական ծառայություններ։ Մենք տրամադրում ենք վստահորդի կարքիներին հարմարեցված օգնություն, որն ուղղված է տվյալ խնդրի ամենաարդյունավետ հանգուցալուծմանը: Տարիների փորձն ամփոփելիս պարզվել է, որ մեր բոլոր վստահորդները բավարարված են եղել մեր աշխատանքի արդյունքներով, ինչն էլ հանդիսանում է մեր հաջողության հիմնական գրավականը։

Հաջողության հասնելուն նպաստում է իրավական տարբեր ոլորտներում մասնագիտացած իրավաբանների համակարգված և հետևողական աշխատանքը՝ թիմային աշխատանքի կազմակերպման լավագույն մեթոդներով։

Մեր թիմն ունի բարձրորակ իրավաբանական ծառայություններ տրամադրելու հարուստ փորձ ինչպես անհատներին, այնպես էլ բանկերին, ներդրումային ընկերություններին, ներպետական և միջազգային կազմակերպություններին:

Մեր Թիմը





Մակար Եղիազարյան

Կառավարող Գործընկեր,
Փաստաբան
Վարդան Ալոյան

Գործընկեր, Փաստաբան
Նարեկ Սամսոնյան

Գործընկեր, Փաստաբան
Մարտիկ Մարտիրոսյան

Իրավախորհրդատու,
Փաստաբան
Նաիրա Մանուկյան

Իրավախորհրդատու
Գոռ Ալոյան

Իրավախորհրդատու
Մերի Բաբայան

Հաշվապահ

«Եղիազարյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը առաջարկում է հետևյալ ծառայությունները.

Կորպորատիվ խնդիրներ

  • Պայմանագրերի և իրավական փաստաթղթերի կազմում
  • Կորպորատիվ, կոմերցիոն և ֆինանսական գործարքների իրականացում
  • Իրավական ռիսկերի գնահատում, իրավական աուդիտի (due diligence)
  • Ընկերությունների հիմնադրում, վերակազմակերպում, լուծարում, հաշվեկշիռների կազմում
  • Կանոնադրական կապիտալի մեծացում, նվազեցում, բաժնետոմսերի թողարկում
  • Բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի վաճառք, համախմբում (կոնսոլիդացիա)
  • Ձեռնարկատիրությանն առնչվող ցանկացած այլ հարցերի կարգավորում

Իրավական խնդիրներ արտերկրում

  • Արտերկրին առնչվող խնդիրների ուսումնասիրություն, վերլուծություն
  • Բանակցություններ արտերկրյա իրավաբանական ընկերությունների, փաստաբանների հետ
  • Այցելության միջոցով կամ առցանց բանակցություններ հակառակ կողմի հետ
  • Պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի կազմում
  • Ներկայացուցչություն միջազգային դատական ատյաններում, ներառյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում

Սնանկության խնդիրներ

  • Խորհրդատվություն սնանկության հատկանիշների առկայության վերաբերյալ
  • Խորհրդատվություն կեղծ և կանխամտածված սնանկության հատկանիշների վերաբերյալ
  • Խորհրդատվություն առողջացման հնարավորությունների վերաբերյալ
  • Առողջացման ծրագրերի կազմում
  • Կամավոր սնանկության վարույթի հարուցում
  • Հարկադրված սնանկության վարույթի հարուցում
  • Սնանկության վտանգի վարույթի հարուցում
  • Ներկայացուցչություն սնանկության վարույթների ընթացքում
  • Սնանկության վարույթի ավարտի վերաբերյալ խորհրդատվություն
  • Սնանկության խնդիրներ արտերկրում

Հարկային և մաքսային խնդիրներ

  • Հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն
  • Իրավաբանական եզրակացության տրամադրում
  • Հարկային ռիսկերի բացահայտում, գնահատում և շահավետ հարկային ռեժիմների ներկայացում
  • Հարկային և մաքսային մարմինների հետ իրավահարաբերություններում ներկայացուցչություն
  • Հարկային և մաքսային մարմինների որոշումների, գործողությունների և անգործության, այդ թվում՝ վերջիններիս կողմից կայացված տուգանքների, տույժերի վարչական ակտերի բողոքարկում, վիճարկում վարչական և դատական կարգով
  • Հարկային մարմինների կողմից ներկայացված հայցադիմումների գործերով շահերի պաշտպանություն դատարանում
  • Մաքսային մարմինների հետ վեճերով շահերի պաշտպանություն
  • Մաքսային ձևակերպումներ

Գույքային խնդիրներ

  • Սեփականության իրավունքին առնչվող խնդիրների լուծում
  • Կառուցապատման իրավունքին վերաբերող վեճերի լուծում
  • Գույքային իրավունքների դատական պաշտպանություն, վեճերի դատական և արտադատական լուծում
  • Սերվիտուտի հետ կապված խնդիրների լուծում
  • Գրավին և երաշխավորությանն առնչվող խնդիրների լուծում
  • Անշարժ գույքի գնման, գրավադրման, վարձակալման, անհատույց օգտագործման հարցերով իրավաբանական աջակցություն
  • Բաժնետոմսերի, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանություն
  • Սեփականության իրավունքի ճանաչում, սեփականատիրոջ իրավունքների պաշտպանություն

Պարտքերի հետգանձման խնդիրներ

  • Գումարի բռնագանձման վերաբերյալ բանակցությունների վարում
  • Գումարների արտադատական բռնագանձում
  • Գումարի բռնագանձման վերաբերյալ գրավոր պահանջների կազմում
  • Համաձայնությունների ձևակերպում
  • Գումարների դատական բռնագանձում
  • Սնանկության վարույթների հարուցում
  • Գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով շահերի պաշտպանություն դատարաններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, ինչպես նաև սնանկության վարույթներում

Վարչական խնդիրներ

  • Խորհրդատվություն վարչական մարմինների հետ կապված խնդիրների կապակցությամբ
  • Դիմումների, բողոքների կազմում ուղղված վարչական մարմիններին
  • Դիմումների, բողոքների կազմում ուղղված վարչական մարմիններին
  • Հայցերի ներկայացում վարչական դատարան
  • Ներկայացուցչություն վարչական դատարանում և վարչական մարմիններում

Աշխատանքային խնդիրներ

  • Աշխատանքային պայմանագրերի կազմում
  • Ներքին կարգապահական կանոնների և գործատուի այլ ներքին իրավական ակտերի կազմում
  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում` աշխատանքային վեճի վերաբերյալ
  • Աշխատանքային պայմանագրի լուծում բանակցությունների միջոցով կամ դատական կարգով
  • Գործատուի կամ աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով մյուս կողմից ոտնահարված իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն
  • Աշխատանքից ազատման հետևանքով ոտնահարված իրավունքների պաշտպանություն
  • Կարգապահական տույժերի վիճարկում

Ամուսնաընտանեկան խնդիրներ

  • Ամուսնալուծության գործերով դատական ներկայացուցչություն
  • Ամուսնալուծությունից հետո երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման հարցում շահերի պաշտպանություն
  • Ամուսնալուծությունից հետո գույքի առանձնացման հարցում շահերի պաշտպանություն
  • Ալիմենտի բռնագանձման հարցերով ներկայացուցչություն դատարանում
  • Կողմերի միջև առկա վեճերով արտադատական բանակցությունների վարում
  • Ամուսնալուծության հետևանքով առաջացած այլ իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ դատական կարգով
  • Ծնողական իրավունքների արտադատական և դատական պաշտպանություն

Քրեական խնդիրներ

  • Նախաքննության ընթացքում վկայի, տուժողի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչություն
  • Բերման ենթարկված անձի, կասկածյալի, մեղադրյալի իրվունքների պաշտպանություն մինչդատական վարույթի ընթացքում, ինչպես նաև դատական ներկայացուցչություն
  • Վերաքննիչ և վճռաբկ բողոքի կազմում և ներկայացնում
  • Պատժի կատարման ընթացքում դատապարտյալի իրավունքների պաշտպանություն
  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանն ուղղված գործողություններ